Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյանը քառյակին մտածելու ժամանակ է տվել

Սերժ Սարգսյանը քառյակին մտածելու ժամանակ է տվել
11.04.2014 | 16:32

ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի անունը չի հրապարակվել երեկ երեկոյան ոչ թե այն պատճառով, որ իշխող մեծամասնությունը դեռ թեկնածու չունի, այլ ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին մտորելու ժամանակ տալու համար: Այլ խոսքով, քառյակի զույգին որոշակի առաջարկություններ են ներկայացվել, որոնց առնչությամբ վերջնական պատասխան պետք է տան երկրի ղեկավարին:

Նոր վարչապետի անունը հայտնի դառնալուց հետո պարզ կլինի նաև ապագա կոալիցայի հնարավոր կազմը: Ի դեպ, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն էլ իրենց մասով տեղը տեղին պահանջներ են ներկայացրել, որոնց առնչությամբ երկրի ղեկավարը խոստացել է քննարկել միայն «խելքին մոտիկը»:
Այնպես որ, երկուշաբթի երեկոյան վարչապետի անունը հրապարակվելուց հետո որոշակի կուրվագծվի նաև ինչպիսին կլինի կառավարության կազմը, որքան դրան մաս կկազմեն ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ